կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 16:15
Հասարակություն

Տարոն Մարգարյանը բոլորին ուղարկեց Սամվել Ալեքսանյանի եղբորորդու մոտ

Տարոն Մարգարյանը բոլորին ուղարկեց Սամվել Ալեքսանյանի եղբորորդու մոտ

Այսօր Կառավարությունից Պետական գույքի կառավարման վարչություն շտապող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մոտեցան Մալաթիա վարչական շրջանի մի խումբ բնակիչներ` հայտնելու իրենց խնդիրների մասին: Սակայն քաղաքապետը բնակիչներին առաջարկեց դիմել թաղապետարան . «Եթե դուք վարչական շրջանի ղեկավարին դիմել եք` դա նշանակում է, որ էլի ինձ եք դիմել»,-ասաց նա:

 

Բնակիչներից մեկի դիտարկմանը, թե երբ դիմում են քաղաքապետարան` մերժում են ստանում` Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Քաղաքապետարան ինչու՞ եք գալիս, գնացեք թաղապետարան: Մի խոսքով քաղաքապետը բոլորին ուղարկեց թաղապետի մոտ:

Տարոն Մարգարյանի և բնակիչների խոսակցությանը միջամտեց ՀՀԿ-ի տատիկը` տիկին Ռոզան, ով բնակիչների վրա բարկացավ դժգոհելու համար և հայտարարեց.

 

«Քաղաքապետը եկել` ժողովրդին Կամազով փող է բաժանում, իսկ դուք դժգոհու՞մ եք»:

 

Նշենք, որ Մալաթիայի ներկայիս թաղապետն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը:  

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: