|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը մեծ հեղինակություն է վայելում քրեական աշխարհում, առաջիկայում կսկսի ձեւավորել Երեւանի տարբեր վարչական շրջաններում ոչ պաշտոնական շտաբներ, որտեղ կհամակարգվեն մայրաքաղաքի քրեական հեղինակությունների աշխատանքները:
Տարոն Մարգարյանը փոխքաղաքապետի պաշտոնում հանդիպումներ է ունեցել թաղային եւ քրեական հեղինակությունների հետ, մասնավորապես` Երեւանի Շենգավիթ եւ Էրեբունի համայնքներում, եւ ներկայացրել իր մոտեցումները «ընտրական գործընթացների» մասին: