կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-13 18:07
Քաղաքական

Ծառուկյանն ապարանցի կնոջն ուղարկեց Տիգրան Մուկուչյանի մոտ

Ծառուկյանն ապարանցի կնոջն ուղարկեց  Տիգրան Մուկուչյանի մոտ

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ապարանյան հանդիպման ավարտից հետո, մինչ մեքենային հասնելը, զրուցեց քաղաքացիների հետ: Մարդիկ իրենց ցանկություններն ու խնդրանքները՝ ուղղված նրան, նամակների տեսքով էին փոխանցում:

Ծառուկյանն իր մարտավարությունը փոխեց ԿԸՀ նախագահի զգուշացումից հետո: Հիշեցնենք, որ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է դրամական ու նյութական խոստումներ տալու անթույլատրելիության համար։ Շարունակվելու դեպքում ԿԸՀ-ն ԸՕ-ով նախատեսված միջոցներ ձեռնարկելու իրավասություն կկիրառի։

Ապարանցի կանանցից մեկն իր երեխային օգնելու խնդրանքով դիմեց Ծառուկյանին, ով էլ կնոջը հորդորեց գնալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մոտ, ով իրեն արգելել է օգնություն բաժանել: «Հիմա էս կինը գնում ա Մուկուչյանի մոտ, երեխուն հետն ա տանում, ասում ա՝ պարո՛ն Մուկուչյան, ես էկել եմ, այ էս վիճակն ա, որ դու թույլ չես տալիս, որ Ծառուկյանն օգնի։ Ինքը թուղթը գրում ա՝ Ծառուկյա'ն, կարելի ա: Գալիս ես, անմիջապես հարցը լուծում եմ։ Հասկացա՞ր, թե՞ ոչ»,- ասաց Ծառուկյանը։

Իսկ մինչ այդ էլ Ծառուկյանը Մուկուչյանին դիմել էր նաև ամբիոնից՝ ասելով. «Պարո'ն, հարգելի' Մուկուչյան, հո ես չեմ տալի՞ս, որ ինձ ձայն տան»: