|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀԿ շենքի մոտ էին հավաքվել կառավարության դեմ բողոքող` Հանրապետության նրբանցքի մի խումբ բնակիչներ, որոնց տները օտարվել են տարիներ առաջ, և նրանց բնակարանների հարցը դեռևս չի լուծվել:
Բնակիչները Yerkir.am-ի հետ զրույցում նշում էին, որ այլևս չեն հավատում որևէ մեկի խոստումներին: Նրանք նշում էին, որ պատրաստ են ծայրահեղ քայլերի` կա'մ ճանապարհները կփակեն, կա'մ կմտնեն ՀՀԿ-ի գրասենյակ և դուրս չեն գա այդտեղից:
Նշենք, որ բողոքող բնակիչներին մոտեցան Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս բնակիչներին հավաստիացրեց, որ խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և որ աշխատանքները շարունակվում են, իսկ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում աշխատանքներն ավարտել է, ուստի մնացած հարցերի դեպքում թող դիմեն վարչապետին: