Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հետ նոր գաղափարներ չեն բերել, նրանք շարունակում են աշխատանքը արդեն հայտնի սկզբունքների հիման վրա. համանախագահների հետ հանդիպումից հետո Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա հավելել է, որ վաղը համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ, այնուհետեւ ` Երեւան. տեղեկացնում է 1news.az-ը:
«Մենք հույս ունենք, որ Կազանում կողմերը կկարողանան հաջողության հասնել բանակցային գործընթացում: Սակայն մինչ այդ տեղի կունենա Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Գոյություն ունեն 6 սկզբունքներ, որոնք սահմանվել են Կանադայում «Մեծ ութնյակի» հանդիպման ժամանակ: Եվ դրանց հիման վրա էլ մենք իրականացնում ենք մեր աշխատանքը: Դրանցից առաջինը օկուպացված տարածքների ազատագրում է: Սկզբունքորեն հայերը համաձայն են այս պայմանին, սակայն իրենցն են առաջ քաշում` Լեռնային Ղարաբաղի կամաարտահայտման (հանրաքվեի) անցկացման օրվա նշանակում: Սակայն այդ հարցը Հայաստանի դիրքորոշման հետեւանքով մնում է բաց: Հայերը մշտապես խոսում են դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու մասին, սակայն օկուպացված տարածքներից պետք է դուրս բերել ոչ թե դիպուկահարներին, այլ զորքերը»,- ասել է Մամեդյարովը:
Հարցին, թե համաձայնության դեպքում ի՞նչ կազմ կունենան խաղաղապահ ուժերը, նա պատասխանել է, որ պայմանավորվածություն կա, որ դրանց կազմում համանախագահող եւ հարեւան երկրների ներկայացուցիչներ չեն ընդգրկվելու: