կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 13:17
Տնտեսական

Եվոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ չեղարկել են իրենց այցերը Հայաստան. տնտեսագետը՝ՊՊԾ գնդի դեպքերի ազդեցությունների մասին

Եվոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ չեղարկել են իրենց այցերը Հայաստան. տնտեսագետը՝ՊՊԾ գնդի դեպքերի ազդեցությունների մասին

 

Տնտեսագետ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով  վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա՝ տնտեսության վրա հնարավոր ազդեցությունների մասին, նախ ընդգծեց, որ տարակարծիք  է այն մարդկանց ու քաղաքական գործիչների հետ, ովքեր ինչ-ինչ նպատակներից ելնելով, սկսեցին շրջանառության մեջ դնել և ակտիվորեն կիրառել «ահակեչություն» եզրույթը, ապա ասաց, որ ահաբեկչություն թարգմանաբար տեռոր է ստացվում, իսկ տեռորը եվրոպացու մոտ լրիվ այլ ասոցացիաներ է առաջացնում:

«Եվրոպացին երբ  լսում է տեռորի մասին, արդեն իսկ պատկերացնում է այնպիսի իրավիճակ, ինչպիսին տեսել է ծայրահեղականների կողմից: Օրինակ՝ երբ կացիններով իրար սպանում են Եվրոպայում, կամ ինչ-որ սրճարան են պայթեցնում: Կարծում եմ՝ պետք էր զգուշավորությամբ կիրառել այս բառը, քանի որ հատկապես վերջին տարիներին միջազգային հարթությունում բավականաչափ բարձրացել էր Հայաստանի վարկանիշը: Դրան նպաստել էր Ցեղասպանության զոհերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը և դրանց շրջանակներում միջազգային մի շարք լուրջ դեմքերի այցը Հայաստան, ինչպես նաև Հռոմի պապի այցը Հայաստան: Նկատենք, որ նրա այցի ժամանակ մշտապես շեշտվում էր, թե Պապն այցելում է «ապահով երկիր»»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ մեր երկրի կառավարությունը մշտապես գումաներ է ծախսում՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե ինչ անվտանգ երկիր ենք:

Իսկ այս երևույթի՝տնտեսության վրա հնարավոր ազդեցությունները Մակարյանը մի քանի կետով ներկայացրեց և ընդգծեց, որ տուրիզմը կտուժի՝ Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: 

«Առաջին՝ եվոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ արդեն իսկ հրաժարվել են այցելել Հայաստան, չեղարկել են իրենց այցերը: Այիսնքն՝ ապահովությունն արդեն երկրորդ պլանում է: Երկրորդ՝ներդրոմների վրա առանձնապես դեռ չի ազդի, ինչը կարող է տարօրինակ թվալ: Չի ազդի հիմանկանում այն ներդումների վրա, որոնք շահեր են հետապնդում : Երրորդ՝ինչ վերաբերում է հայերին, ովքեր Ռուսաստանում են ապրում և գումար ուղարկում իրենց հարազատներին, ապա նրանց վրա էլ որևէ ազդեցություն չի լինի, քանի որ իրենք իրավիճակն ավելի լավ գիտեն: Նույնն էլ սփյուռքահայերի դեպքում կլինի. նրանք ևս իրավիճակին լավ ծանոթ են, նրանք նույնպես կգան Հայաստան հանգսատանալու, կցանկանան գալ ու ականատեսի աչքերով տեսնել, թե ինչ է կատարվել հայրենիքում: Չորրորդ՝տեղական արտադրողների համար էլ ծախսեր կատարելու հարցերը կփոխվեն: Կստացվի, որ հուսալքված են, և նույն տեպերով շարունակել չեն կարող իրենց գյուղատնետսական կամ արտադրական աշխատանքը»: