կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 17:47
Հասարակություն

Սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով

ՀՀ ԱԻՆ-ից Yerkir.am-ին տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 28-ին, 29-30-ը և փետրվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

Հունվարի 28-ին, 29-30-ը և փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ: