Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր 10 միլիոն դրամ գումար հատկացրեց էկոնոմիկայի նախարարությանը` ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի իրականացման աշխատանքների շրջանակներում Հայաստան ժամանող պատվիրակությունների ընդունման, սեմինարների, կոնսուլտացիաների պատշաճ կազմակերպման համար:
«Անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Ըստ էության` այդ միջոցների հաշվին կազմակերպվելու է բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքը»,- կառավարությունում այսօր նշեց էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:
Yerkir.am-ը էկոնոմիկայի մյուս փոխնախարար Գարեգին Մելքոնյանից այսօր փորձեց ճշտել, թե ի՞նչ սեմինարներ ու կոնսուլտացիաներ են նախատեսված, կամ պատվիրակությունների ընդունելությունն ինչպե՞ս է կազմակերպվելու, որ դրա համար պահանջվում է 10 միլիոն դրամ: Մեր հարցին ի պատասխան` Մելքոնյանը նշեց, թե ՄՄ-ին անդամակցելու աշխատանքները կատարելու նպատակով Հայաստանում ստեղծված են 22 աշխատանքային խմբեր, եւ ավելի լավ կլինի, որ այդ խմբերից յուրաքանչյուրն ինքը ներկայացնի, թե ինչ աշխատանքներ է նախատեսում իրականացնել: Իսկ կոնկրետ սեմինարների մասին նա նշեց. «Եկե'ք այդ սեմինար բառի վրա չկենտրոնանանք: Ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով եթե ընդհանուր կազմակերպչական բնույթի աշխատանքներ առաջանան այս աշխատանքային խմբերի մասով, այդ նպատակով օգտագործելու համար է»:
«Այսինքն` բյուջե է նախատեսվում, որ եթե տարվա կտրվածքով որոշակի ծախսեր կատարելու, միջոցառումներ կազմակերպելու, քննարկումներ անցկացնելու անհրաժեշտություն առաջանա, այդ գումարները լինեն»,- պարզաբանեց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ գումարը ենթակա է օգտագործման աշխատանքային բոլոր` 22 խմբերի կողմից: