Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշում` 2016 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին, ինչպես նաև «Վետերանների միավորում» և «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին:
«Վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման ու առողջության վերականգնման և «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 7 միլիոն 940 հազար դրամ, որից 6 միլիոն դրամը «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպությունում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 50 վետերանի հանգստի կազմակերպման և առողջության վերականգնման նպատակով նվիրատվության համար, և 1 միլիոն 940 հազար դրամը Չեռնոբիլի ատոմային էլեկտրոկայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով նվիրատվության պայմանագրով հատկացնել Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը»,- ասվում է որոշման մեջ: