|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրաժեշտի արարողությանը մասնակցում է շուրջ 60 օտարերկրյա պատվիրակություն։ Հաղորդում է IRNA գործակալությունը, գրում է իրանցի քաղաքական վերլուծաբան, «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի նախագահ Փույա Հոսեյնին։
«Արարողությունը տեղի է ունենում Թեհրանում՝ Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի ներկայությամբ:
Ավելի քան 10 պատվիրակություններ ներկայացված են պետությունների ղեկավարների մակարդակով, 20-ը՝ նախարարների, իսկ մյուսները՝ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ խորհրդարանի ղեկավարների, հատուկ պատվիրակների և այլն։
Որոշ երկրների ղեկավարներ, օրինակ՝ Թունիսի նախագահ Կաիս Սաիդը, առաջին անգամ են այցելել Իրան։
Նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թեհրան են ժամանել նաև Պակիստանի վարչապետը, Տաջիկստանի նախագահը, ՌԴ պետդումայի նախագահը, Լիբանանի խորհրդարանի խոսնակը, Իրաքյան Քրդստանի նախագահը և վարչապետը, Եգիպտոսի արտգործնախարարը և այլք։
Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։
Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել»։