կարևոր
3367 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 11:33
Քաղաքական

Արցախի պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատին Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունելու համար

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» Բարեկամության շրջանակի անդամ պատգամավորները երախտիքի խոսք են հղել Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից։

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման, հայաստանյան տարածքից վերջինիս անհապաղ նահանջի, 2020 թ.նոյեմբերի 9-ի համաձայնագրի հարգման ստիպման և երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության կոչ անող» բանաձեւի համատեղ առաջարկության համար երախտիքի խոսք են հղել Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոյին, Արտաքին Գործոց եւ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիանս Ասսասսին, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կաններին, «Կենտրոնական ուժերի Միություն» խմբակցության նախագահ Հերվե Մարսելին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին:

Հիեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։