կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-05 10:37
Սպորտ

Ըմբշամարտ. Եվս մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ Կիևի մրցաշարից

Ըմբշամարտ. Եվս մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ Կիևի մրցաշարից

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ավարտվեց ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Երեկ մրցագորգ մտած Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշներից եւս երեքը բարձրացան պատվո պատվանդան:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը (նկարում) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) արժանացան բրոնզե պարգեւի:

Այսպիսով, երկու օր տևած պայքարում Հայաստանի 9 ըմբիշներից 7-ը մեդալ նվաճեց:

Մրցաշարի չեմպիոն դարձավ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, արծաթե մեդալ նվաճեցին Արթուր Շահինյանը (98 կգ) եւ Կարեն Ասլանյանը (66 կգ), բրոնզ՝ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):