կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 19:11
Հասարակություն

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ է դիմել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը․ ՍԴ դիմած քաղաքական ուժերը 4-ն են

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ է դիմել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը․ ՍԴ դիմած քաղաքական ուժերը 4-ն են

Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։

Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում։