|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ապրիլի 5-ին` ժամը 17։23-ին, ՔՈ ՍԴԿ-ի կողմից ՀՀ վարչական դատարան է մուտք արվել դիմում` մարտի 26-ին կայացած Սիսիանի ՏԻՄ ընտրությունները և թիվ 34 ԸԸՀ 02.04.2023թ. թիվ 21Ա որոշումը անվավեր ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Սիսիանի ՏԻՄ համամասնական ընտրություններում «Քաղաքացու որոշում» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Ավագ Աստարյանը։
Նա նշում է, որ նախնական դատական նիստ է նշանակվել 08.04.2023թ. ժամը 13։00-ին։
«Տեղեկատվությունը, թե ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։
Հիշեցնեք, որ երեկ նման հայտարարություն էր արել ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հովակիմյանը։