Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Թերևս միայն Հայաստանում կարող է այնպես պատահել, որ սնանկ ճանաչված ընկերությունը երկրի հազար խոշոր հարկատուների ցուցակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնի: Այո՛, ասվածի մեջ անճշտություն չկա. «Արմավիա» ավիաընկերությունը 2014 թվականի հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը՝ 7 միլիարդ 176 միլիոն 510 հազար դրամ հարկային վճարումներով:
Հիշեցնենք, որ նախկինում հայտնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիան» իր չվերթները դադարեցրել է դեռևս 2013 թվականի ապրիլի 1-ից։ Իսկ այս տարվա աշնանը ընկերությունը սնանկ ճանաչվեց: Ընկերությունն ունի մոտ 130 պարտատեր, որոնց թվում են ընկերություններ, բանկեր, նախկին աշխատակիցներ և հարկային ծառայությունը:
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց «Արմավիայի» գործունեության ծաղկման շրջանը, սակայն անգամ այդ ժամանակ խոշոր հարկատուների 20-յակում չի եղել Բաղդասարովի ընկերությունը: Փաստորեն, կուտակած պարտքերի մի զգալի մասը վճարելով՝ մեխանիկորեն «Արմավիան» հայտնվել է խոշորների ցանկում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։