|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իտալիայի A սերիայի 24-րդ տուրի շրջանակներում առաջնության առաջատար «Յուվենտուս»-ը հանդիպեց «Ֆիորենտինա»-ին և 2:0 հաշվով առավելության հասավ:
Գոլերը հեղինակեցին Վուչինիչը և Մարտին` համապատասխանաբար 20 և 41-րդ րոպեներին:
«Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կիևո»-ին և նույնպես առավելության հասավ` 3:1:
Գոլերը` Անտոնիո Կասանո 2', Անդրեա Ռանոկիա 26', Դիեգո Միլիտո 50'– Լուկա Ռիգոնի 21'
Այս հաղթանակից հետո «Ինտերը» հավաքեց 43 միավոր եւ շրջանցեց «Միլանին»՝ բարձրանալով չորրորդ հորիզոնական:
Իսկ «Միլան»-ը մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Կալիարի»-ի հետ:
Առաջին խաղակեսի վերջնամասում կոլումբացի հարձակվող Վիկտոր Իբարբոն առաջ մղեց «Կալյարի»-ին: Սակայն դաշտի տերերին վիճակված չէր հանդիպումը հաղթական ավարտել: 81-րդ րոպեին «Կալիարի»-ի պաշտպան Դավիդե Աստորին հեռացվեց խաղադաշտից, իսկ «Միլան»-ի նորեկ Մարիո Բալոտելին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը` դրանով իսկ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Հռոմի «Ռոմա»-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց Ջենովայի «Սամպդորիային»: