|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրում տեղի ունեցավ 2 հանդիպում:
«Ինտեր»-ը սեփական հարկի տակ մրցեց «Նապոլի»-ի հետ: Թիմերն այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը, արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի: Այս խաղից հետո «Նապոլի»-ն վաստակեց 69 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ 8 միավորի առավելություն ստացավ 4-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինա»-ի նկատմամբ:
«Ֆիորենտինա»-ն նույնպես հաղթանակ տոնեց՝ արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Բոլոնիա»-ի դարպասը: Գոլերի հեղինակ դարձան Խուան Կուադրադոն` 23՛, 87՛, և Խոսեպ Իլիչիչը` 34՛:
«Ֆիորենտինա»-ն 5-րդ տեղում ընթացող «Ինտերի»-ն գերազանցում է 4 միավորով:
Ա սերիայի 35-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: