կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-21 10:01
Սպորտ

Ա սերիա. «Ինտեր»-ը շարունակում է հաղթարշավը. այլ արդյունքներ

Ա սերիա. «Ինտեր»-ը շարունակում է հաղթարշավը. այլ արդյունքներ

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Միլան»-ը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Պալերմո»-ին: Կարմրասևերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կարլոս Բակկան` 21’, 75’, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բոնավենտուրան` 40’: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հիրմարկը` 32’, 72’:

«Ինտեր»-ը շարունակում է հաղթարշավը: Միլանյան թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ Ռոբերտո Մանչինիի թիմը հյորընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Կիևո»-ին: Միակ գոլը 42-րդ րոպեին խփեց Իկարդին:

«Յուվանտուս»-ն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց: Իտալիայի գործող չեմպիոններն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ջենովա»-ի դարպասը: 37-րդ րոպեին Լամանան բացեց հաշիվը, իսկ 60-րդ րոպեին Պոգբան կրկնապատկեց թիմի առավելությունը:

«Ռոմա»-ն և «Սասուոլո»-ն «Օլիմպիկո» մարզադաշտում 2-ական գնդակ փոխանակեցին: 22-րդ րոպեին Դեֆրելն առաջ մղեց հյուրերին, սակայն 14 րոպե անց Տոտտին հավասարեցրեց հաշիվը: 44-րդ րոպեին Պոլիտանոն ևս մեկ անգամ առաջ մղեց «Սասուոլո»-ին, սակայն 2-րդ խաղակեսի 3-րդ րոպեին Մուհամեդ Սալահը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

Ա սերիայի 4-րդ տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին`

«Ուդինեզե»-«Էմպոլի»` 1:2

«Ատալանտա» – «Վերոնա»` 1-1

«Բոլոնիա» - «Ֆրոզինոնե»` 1-1

«Տորինո» - «Սամպդորիա»` 2-0

«Կարպի»-«Ֆիորենտինա»` 0:1

«Նապոլի»-«Լացիո»` 5:0