Չեմպիոնների լիգա-ի 1/8  եզրափակիչի պատասխան հանդիպումներում Թուրինի «Յուվենտուս»-ը հյուրընկալել էր «Սելթիկ»-ին, իսկ ֆրանսիական  «ՊՍԺ»-ն ուժերը չափում էր իսպանական «Վալենսիա»-ի հետ:
«Յուվենտուս» - «Սելթիկ» հանդիպման 24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մատրին: 65-րդ րոպեին  Կվալիալերան կրկնապատկեց թիմի առավելությունը: Երկու հանդիպումների ընդհանուր` 5-0 հաշվով քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Յուվենտուս»-ը:
«ՊՍԺ»-«Վալենսիա» հանդիպումը խաղաղ ելք ունեցավ` 1-1: Ֆրանսիացիներին առաջ մղեց  Լավեզին, իսկ Խոնասը հավասարեցրեց խաղի հաշիվը: «ՊՍԺ»-ն ընդհանուր`  3-2 հաշվով  մեկնում է քառորդ եզրափակիչ: