|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իտալիայի A Սերիայի 26-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին միլանյան երկու ակումբները: «Սան-Սիրո» մարզադաշտում իրենց ուժերն էին չափում «Միլան»-ը և «Ինտեր»-ը:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց «ռոսոներիների» ռմբարկու Ստեֆան Էլ Շարավին: Առաջին խաղակեսում միլանցիները մի քանի գոլային իրական հնարավորություններ ունեին, սակայն այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
71-րդ րոպեին «Ինտեր»-ին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Պատասխան գնդակը խփեց թիմի նորեկ Էզեկիել Սկելոտոն:
Տարվա առաջին դերբին խաղաղ ելք ունեցավ:
«Միլան»- ունի 45 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Ինտեր»-ը, հավաքելով 44 միավոր, հավասարվեց չորրորդ տեղում գտնվող «Լացիո»- ին: