կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-17 09:53
Հասարակություն

Կլինեն կադրային փոփոխություններ

Կլինեն կադրային փոփոխություններ

«Ժողովուրդ» թերթին իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել։ Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաեւ փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»։

 

«Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաեւ փոխնախարարների հաստիքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը եւս կազատվեն աշխատանքից։

 

«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշեց, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում եւ օրենքի սահմաններում կտեղեկացնեն»,- գրում է թերթը։