Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան մոտենում է նախընտրական սեզոնը, այնքան կարեւորվում է լրատվության դերը: Եթե հեռուստաընկերություններում մինչեւ օրս ազատություն չկար, ապա սրանից հետո ուղղակի օդի պակաս է լինելու:
Լրատվական ծրագրերը ղեկավարելու են բացառապես հնազանդ եւ հավատարիմ մարդիկ, որոնք վայելում են հեռուստատեսությունների տերերի լիարժեք վստահությունը: Հենց դա է պատճառը, որ մոտ 20 օր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել «Կենտրոն» հեռուստաընկերությունում:
Պետրոս Ղազարյանը թեեւ շարունակելու է վարել իր «Ուրվագիծը», սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրի հետ պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց: Նրա փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, ով ժամանակին աշխատում էր «Հայլուրում», ապա քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն էր: Այս փոփոխությունը Պետրոս Ղազարյանը, մեզ հասած տեղեկություններով, ծանր է տարել եւ անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել: Ստիպված «Ուրվագծի» որոշ հաղորդումներ կրկնել են, որպեսզի նրա բացակայությունը չերեւա:
Ասում են` Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել եւ աշխատում է այդ ուղղությամբ: