կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-03 22:53
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Կրկին կադրային փոփոխություններ

ՀՐԱՊԱՐԱԿ. Կրկին կադրային փոփոխություններ

Տեւական ժամանակ դադարել էին կադրային փոփոխությունների մասին լուրերը, անգամ ասում էին, թե մինչեւ խորհրդարանական ընտրություններ այլեւս փոփոխություններ չեն արվի, սակայն օրերս կրկին ակտիվացել են այդ խոսակցությունները:

Ասվում է, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում այս ամսին: Ցանկը գլխավորելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում, այնուամենայնիվ, կփոխարինի Հովիկ Աբրահամյանը, որը լավ վարչարարի համարում ունի, եւ կարծում է, որ Տ. Սարգսյանի փչացրածն ինչ-որ կերպ կկարողանա շտկել, գոնե վիճակն ավելի չի վատանա:

Հեռացողների ցանկում կրկին նշվում են Արմեն Գեւորգյանի եւ, ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող անձանց անունները, այդ թվում` գլխավոր դատախազի: Ոստիկանապետը կտեղափոխվի այլ աշխատանքի:

Մեր աղբյուրները ենթադրում են, որ այս փոփոխությունները կարող են ներկայացվել որպես ՀԱԿ-ի հերթական զիջում. չէ որ պաշտոնանկությունների պահանջը ներառված էր նրանց 15 կետանոց պահանջագրում: Իսկ գերխնդիրը Քոչարյանի ուժեղացման դեմն առնելն է, ինչի վտանգը զգում է գործող իշխանությունը: