|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆրանսիայի նոր արտգործնախարար է նշանակվել Ալեն Ժյուպեն, ով մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը. տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է «Հանուն ժողովրդական շարժման միություն» իշխող կուսակցության Սենատի խմբի ղեկավար Ժերար Լոնգեն, իսկ ՆԳ նախարար է դարձել երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Կլոդ Գեանը:
Կառավարությունում կադրային փոփոխությունները տեղի են ունեցել կիրակի օրը` արտգործնախարար Միշել Ալիո-Մարիի հրաժարականից հետո:
Ֆրանսիական «Լը մոնդ»-ի տվյալներով` նրա հրաժարականը պահանջել է Նիկոլա Սարկոզին, քանի որ Ալիո-Մարին կապերի է ունեցել Թունիսի գահընկեց արված նախագահ բեն Ալիի ընտանիքի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ: Այլ տեղեկություններով` արտգործնախարարը խելամիտ չի վարվել` ամանորյա արձակուրդներն արդեն անկարգություններով պարուրված Թունիսում անցկացնելով: