|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ մի քանի լուրջ կադրային փոփոխություն է սպասվում ՀՀ արտգործնախարարությունում:
Ըստ այդմ` աշխատանքից ազատվելու են միանգամից երկու փոխնախարարներ` Արման Կիրակոսյանն ու Կարինե Ղազինյանը: Կիրակոսյանի փոխարեն փոխնախարար է դառնալու նախօրեին Չեխիայում ՀՀ դեսպանի պաշտոնից ազատված Աշոտ Հովակիմյանը, իսկ Ղազինյանին փոխարինելու է ԵԽԽՎ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է փոխնախարարներին, ապա Ղազինյանը դառնալու է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը, իսկ Կիրակոսյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ներկայացուցիչ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ կադրային փոփոխությունները կատարվելու են միանգամից` մեկ փաթեթով:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բաբայանը չմեկնաբանեց այս լուրերը` ասելով, որ դա Սերժ Սարգսյանի լիազորությունների շրջանակում է: Իսկ նախագահականից չպատասխանեցին մեր հարցերին: