|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մինչ Հայաստանի կառավարությունում կադրային փոփոխություններով են զբաղված, Արցախի կառավարությունում «սենյակային փոխատեղումներ» են կատարում նախարարությունները:
Չնայած կառավարության նորակառույց մասնաշենքի տարածքում շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել` հին մասնաշենքից նորն են տեղափոխվել մի քանի նախարարություններ:
Այժմ հին մասնաշենք են տեղափոխվում որոշ նախարարութուններ եւ կառավարությանն առընթեր մարմիններ, որոնք տեղակայված էին մայրաքաղաքի այլ շենքերում:
Թե երբ է տեղի ունենալու նոր մասնաշենքի բացման արարողությունը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանը չկարողացավ ասել Երկիրին:
Պարզ չէ նաեւ, թե ում կողմից եւ ինչպես են օգտագործվելու այն բոլոր շենքերը, որտեղից գերատեսչությունները տեղափոխվելու են կառավարության հին եւ նոր մասնաշենքերը: