|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սթենֆորդի համալսարանին կից գործող «Հուվեր» կառույցի գրադարանի միկրոֆիլմերի աշխատակազմը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տպագրված հայկական հին` «Զանգ» թերթն է հայտնաբերել:
Ըստ «Ակօս»-ի՝ թերթի թարգմանությունն արվել է համալսարանի գրադարանի Մերձավոր Արևելքի լեզուների գրացուցակը կազմող Բեհզաթ Ալլահյարի ու Կալիֆոռնիայի համալսարանի հայերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետ Նորա Ավետյանի կողմից:
Թերթի անգլերեն թարգմանությունն ուսումնասիրով՝ «Հուվեր» գրադարանի աշխատակազմը հայտնել է, որ «Զանգ» թերթը այլ օրինակ չունի, ինչպես նաև նշել, որ այն կարևոր աղբյուր է Հայաստանի Առաջին հանրապետության, Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանի, վաղ Խորհրդային միության և նման թեմաներով հետազոտություններ իրականացնողների համար:
«Զանգ» թերթը հիմնադրվել է 1887 թվականին և եղել Հնչակյան կուսակցության` Թավրիզի կառույցի պաշտոնաթերթը: «Հուվեր» գրադարանում հայտնաբերված միկրոֆիլմերը 1919-1922 թվականների թերթերն են: