Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոչ կանեմ քաղաքացիներին՝ ավելի ակտիվ լինեն, գան հրապարակ ու միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի է․ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ոստիկանները չեն թույլատրում վրան տեղադրել,նա պատասխանեց․ «Չեմ կարծում՝ ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական որոշում է․ քաղաքական իշխանությունը, տեսնելով , որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում, ոչ թե օր օրի, այլ՝ ժամ ժամի, ամեն գնով փորձում է կասեցնել այն: Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ անել։ Կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,- ասաց Վանեցյանը:
Մանրամասն տեսանյութում։