|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Խեչոյանի անտիպ վեպը` «Մհերի դռան գիրքը», նրա հարությունը կլինի. yerkir.am-ի հետ զրույցում նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Ըստ նրա` Խեչոյանի մահը մեծ կորուստ էր մեզ համար, քանի որ նա կյանքից հեռացավ ուժերի ծաղկման, գրչի` ամենաբեղուն շրջանում: Գասպարյանի կարծիքով` Խեչոյանը ոչ միայն գրականության մեջ էր անմրցելի, այլ նաեւ մարտի դաշտում:
«Երբ հայրենիքը նեղ օրվա մեջ էր, նա չսպասեց, թե, կողքից հետեւելով, տեսնի` ինչպես է երկիրը պատերազմական վիճակից դուրս գալիս: Գրիչը մի կողմ թողեց եւ զենք վերցրեց ու կամովի մեկնեց ռազմաճակատ: Այնպես որ` նա ոչ միայն լավ գրող էր մեզ համար, այլ նաեւ արժանավոր քաղաքացի»,- ասաց Գասպարյանը: