|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը. հիմա էլ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին են վերածում մզկիթի։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
Նշվում է, որ սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատում են այս փաստը։ Եկեղեցու՝ մզկիթի վերածելու վերաբերյալ կասկածներ դեռևս 2021 թվականից կան։
«Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում կատարվում են շինարարական աշխատանքներ»,- տեղեկացնում են խորհրդից։
Մինչ այդ ադրբեջանական կողմը հրապարակել էր ապագա մզկիթի նախագիծը։ Ըստ նախագծի՝ Սուրբ Հարություն եկեղեցին վերածվելու է երկու մինարեթներով մզկիթի։