Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լևոն Տեր-Պետրոսյանի հակադաշնակցական կեցվածքը անհողդողդ է մնացել մեկ քառորդ դարից ավելի. մարդը եղել ու մնում է նվիրյալ հակադաշնակցական:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ մանդատից հրաժարվելու սահմանադրականության խնդրի շուրջ նվիրյալը մի քանի անառարկելի դատողություններ է արել, և մինչ ամբողջ հանրությունը, հայ ժողովուրդը քաղաքացիական շարժման սկզբում և հատկապես ճակատագրական պահերին սպասման մեջ էր, թե ահա ասպարեզ կգա առաջին նախագահը, և նրա դիրքորոշումն ու խոսքը վճռորոշ կլինեն իրադարձությունների զարգացման տվյալ փուլում, մանավանդ քաղաքական լարվածությունն առանց ուժային գործիքների ու մեթոդների լիցքաթափելու առումով, և մինչ ժողովուրդն ակնկալում էր, որ ԼՏՊ-ն վերջապես կսատարի Հայաստանի՝ իր բնորոշմամբ «թաթար-մոնղոլական բռնապետությունը» տապալելու համար անսպասելի հաջողության հասած մի խումբ քաղաքական գործիչների՝ իր երբեմնի համախոհների ու գործընկերների, ԼՏՊ-ն ընդամենը ինչ-որ «նուրբ» դատողություններ ու դիտողություններ է անում Սահմանադրության տառի պահպանման, սահմանադրական նորմի տարընթերցման անթույլատրելիության մասին:
Հիմա էլ մեծարգո առաջինը դիտարկումներ է անում ՀՅԴ-ՀՀ Սահմանադրություն «փոխառնչություններում» վերջինիս անհերքելի գերակայության վերաբերյալ և անսպասելի մանրախնդրությամբ (որ պուճուր վրեժխնդրության երևույթ ունի), հակադարձում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ խնդրո առարկայի շուրջ արած մեկնաբանություններին: Տպավորություն է, թե այսօր-վաղը հեռուստաեթերում, թևերը քշտած, նախկին նախագահը դատախազական իր պատվազուրկ, քառորդդարյա հնության թիկնոցն է հագնելու՝ մեկ անգամ էլ փակելու ՀՅԴ կառույց ու գրասենյակ, եթեր ու լրատվամիջոց:
Եվ հիմա սկսել է նրանից, որ իր անմատչելի ամրոցից անսխալականի անդրդվելիությամբ «փակում» է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի բերանը /որ հետո նրան մեղադրեն հակասահմանադրական կեցվածքի համար/, «փակում» է խմբակցության բերանը:
Հ.Գ. Հայերս խիստ համախոհ մարդկանց գործակցության մասին ասացվածք ունենք՝ ոնց որ իրար բերան թքած լինեն…
Մնում է պարզել՝ ո՛վ է ում բերանը սկզբում թքել:
Լևոն Սարգսյան