Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ համար Մազմանյանը մարդու շատ գերադասելի տեսակ էր, քանի որ ամեն ինչ անում էր հոգու ուժեղ մղումով, ստեղծագործաբար եւ անկեղծ` լինի մարտական, թե` թատերական գործունեություն»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանը:
Նրա հավաստմամբ` Մազմանյանի մարտական ընկերները նրա հրամանատարությամբ առ այսօր պատրաստ են ամեն ինչ անել, անգամ` իրենց կյանքը զոհել:
«Արմենը կարող էր իր անձնականը մի կողմ դնել` հանուն գործի, անգամ իր ունեցածը ներդնել թատրոնում, որ այն կարողանար գոյատեւել ամենածանր տարիներին: Իր դերասաններին շատ էր սիրում եւ լավ ընկեր էր նրանց համար: Նա անվախ մարդ էր, չէր վախենում իր կողքին տաղանդավոր մարդկանց գոյությունից: Երբ ստեղծեց «Գոյ» թատրոնը, իր կողքին բերեց-աճեցրեց Սամսոն Ստեփանյանին, Արթուր Սահակյանին: Նա չէր վախենում, որ մյուսների բեմադրությունը կարող է ուսանողին ավելի հետաքրքիր թվալ, քան իրենը»,- ասաց Հեքեքյանը:
Այս տարի լրանում է թատերական ինստիտուտի 70-ամյակը, ինչի հետ կապված մի շարք ծրագրեր ուներ Մազմանյանը: Ըստ Հեքեքյանի` Մազմանյանը ծրագրել էր Հայաստան հրավիրել /ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով/ աշխարհի լավագույն թատերական բուհերի ղեկավարներին ու փառատոն կազմակերպել:
«Նա ցանկանում էր, որ Հայաստանը լիներ թատերական միջազգային կենտրոն, գոնե` մեկ տարով: Նա 2013-ին էլ բազմաթիվ անվանի մարդկանց հրավիրեց ինստիտուտ` վարպետության դասեր անցկացնելու, փորձում էր անել ամեն ինչ, որ ուսանողները դուրս գան գավառային մտածողությունից: Մազմանյանը մտածում էր շատ ավելի առաջ, քան մենք` բոլորս: Նա ամբողջ հոգով գնում էր նպատակ, որը նրա համար թատրոնն ու արվեստն էր»,- ասաց Հեքեքյանը: