կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-18 11:57
Հասարակություն

Ինչպես սպորտում, այնպես էլ կռվի դաշտում, միշտ էլ կրելու ենք հաղթանակ. Նշան Մունչյան

Ինչպես սպորտում, այնպես էլ կռվի դաշտում, միշտ էլ կրելու ենք հաղթանակ. Նշան Մունչյան

«Այս, մեզ համար դժվար օրերին, երբ մեր ոխերիմ երդվյալ թշնամին կրկին անգամ, հաշվի չառնելով պանդեմիայի իրավիճակը, փորձում է գլուխ բարձրացնել, ես որպես ազգիս նվիրյալ իմ սրտի ու հոգու ողջ պարունակությամբ բռունցքս պահած իմ զորակցությունն եմ հայտնում Հայոց բանակին,Հայ զինվորին, Հայ պետականությանը»,- գրել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նշան Մունչյանն ու հավելել. «Խորը վիշտ եմ ապրում մեր հերոս տղերքի կորստի պահով.

Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան

Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան

Մայոր Գարուշ Համբարձումյան

Կապիտան Սոս Էլբակյան

Դուք անմահ եք…

Այսօր մեզ պետք է լինել տոկուն, համերաշխ, համախմբված։ Դրանում է մեր բռունցքի ու ոգու ուժը։ Ինչպես սպորտում, այնպես էլ կռվի դաշտում, մենք միշտ էլ կրելու ենք Հաղթանակ»: