|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր աչքովս ընկավ Տիգրան Ներսիսյանի և Արմեն Էլբակյանի մասնակցությամբ մի լուսանկար, որը, ես կանվանեի մերօրյա ցավալի իրողություն կամ արվեստագետների ստրկացումը: Երկուսին էլ անձամբ եմ ճանաչում և բավականին լավ, քանզի ԵԹԿՊԻ-ում դժբախտություն ունեցա կուրսղեկ ունենալ Արմեն Էլբակյանին, ով ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել, որ իր ուսանողուհին կարող է առողջ քննադատության ենթարկել իր միջին ներկայացումները և փորձեց ամեն ինչ անել կոտրելու իմ կամքը և անգամ շատ հաճախ Սունդուկյան թատրոնում ներկայացումներից առաջ ամեն ինչ անում էր, որ բացասաբար ազդի տրամադրությանս վրա և սա անում էր ռեժիսորը դերասանուհու նկատմամբ:
Բացի այդ դասերի ընթացքում ստիպված էի լսել Էլբակյանի ինքնահաստատման ձգտող ձանձրալի դասախոսությունները և այն, որ ԲՈՒՀ-ի այն ժամանակ դեռ դասախոս Արմեն Մազմանյանը ճիճու է, իսկ ինքը փիղ: Սակայն այդ նույն Մազմանյանը երբ դարձավ ԲՈՒՀ-ի ռեկտոր, Էլբակյանը ժողովներից մեկի ժամանակ գնաց և ուղիղ նստեց այդ նույն ճիճվի ուղիղ ոտքերի տակ և այդ տեսարանը տեսնելով՝ ես մտքումս ասացի. «Աստված իմ, այս ինչ ողորմելի մարդ դուրս եկավ սա»: Այնպես որ զարմանալ պետք չի, Արմեն Էլբակյանի համար սա ամենօրյա կենսակերպ է, պարզապես օրեցօր հասկանում ես, որ վերանում է արժանապատիվ մարդ տեսակը և ավելանում է ստրուկը, ահա սա է ցավալին»: