Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է Երեւանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Ներկայացնում ենք yerkir.am-ի` Արմեն Մազմանյանի հետ արված հարցազրույցից մի հատված:
«Սոս Սարգսյանն ինձ եւս իր պատգամն է թողել. երբ նա ինձ հրավիրեց Թատերական ինստիտուտ՝ դասավանդելու` 15-16 տարի առաջ` ժողովրդականի կոչում ունեցող շատ-շատերը նրան խորհուրդ էին տալիս ինձ չընդունել, քանի որ ասում էին, որ ես խուլիգան եմ, խայտառակ, անգրագետ, ապաշնորհ, ալկոհոլասեր /միայն հոմոսեքսուալիստ չէին կարողանում ինձ անվանել/: Վարպետը թքած ունեցավ այդ ամեն ինչի վրա եւ ասաց` այ տղա, էդ ինչի՞ քեզ էդքան չեն սիրում, արի հլը: Եվ ընդունեց աշխատանքի:
Իսկ հիմա կան դերասաններ, որոնց ասում են` Մազմանյանի աշակերտն է եղել, եւ դրա հնարավորությունն ինձ տվել է վարպետը: Նա ուզում էր այս քանդված ինստիտուտը կարգի բերել եւ սարքել հայ ազգային արվեստի համալսարան: Կարծես թե, ճակատագրի բերումով դա էլ ինձ մնաց պատգամ` շարունակել իր սկսած գործը, քանի որ, իր ժամանակվանից սկսած, այս բուհը կյանքի նշույլներ տվեց: Այդ պատգամը պիտի փորձեմ կյանքի կոչել, որ կատարվի Սոս Սարգսյանի եւս մի երազանք, եւ Հայաստանն ունենա ազգային արվեստների համալսարան»: