Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահան Հովհաննիսյանի հետ կապված հուշերից: Երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ խորհրդակցություն էր, կապված «հավերժ թարմ» մի թեմայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ծրագիր մշակելու հետ: Այն ժամանակ, առաջին քայլերն էին արվում այդպիսի ծրագիր մշակելու ուղղությամբ: Գլխավոր դատախազությունն էի ներկայացնում, և մի պահ, ինչպես հաճախ է պատահում գերատեսչական շահերով անհարկի շատ ոգևորվելու հետևանքով (գումարած դեռևս երիտասարդ տարիքը), փաստերով ու վիճակագրությամբ պնդեցի, որ դատախազությունում զգալի առաջընթաց է արձանագրվել:
Այնքան էլ ամպագոռգոռ գնահատականներ չէի տվել, ինչը բնորոշ է ոմանց, սակայն դա էլ «անմեղներից չէր»: Ավարտին դուրս եկանք, մոտեցավ Վահան Հովհաննիսյանը և նրբորեն նկատեց. «Գևորգ, չես կարող պատկերացնել, թե ինչքան ուրախացա, որ այդպիսի համոզիչ փաստեր էիր բերում, ախր մի պահ ձանձրալի էր, իսկ գիտես իրականում անաչառ գնահատական ովքեր կարող են տալ՝ մեր մասնաշենքերի հավաքարարները»: Չլինելով մասնագետ, այդ հրաշալի քաղաքական գործիչը ակամա, բայց գրեթե ճշգրտորեն կրկնում էր կոռուպցիայի բացահայտման ճանաչված միջազգային հեղինակությունների կարծիքը: Նրանցից մեկը նույնիսկ հիմնավորում էր, որ բոլոր այն գերատեսչությունների մասնաշենքերում, որտեղ լույսը շարունակում է վառված մնալ աշխատանքային ժամից առնվազն մեկ ժամ անց, աշխատում են կոռումպացված անճարակներ: Իհարկե, վերջին տեսակետը որոշ դեպքերում խոցելի է, քանի որ մենք, ցավոք, գրեթե արտակարգ իրավիճակում ենք գործում: Ինչևէ, Աստված թող մեր սիրելի Վահանի հոգին լուսավորի, այդպիսի Վառ Անհատականությունների կարիքը անչափ մեծ է...»: