Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հավաստիացնում է` ինքը պաշտոնի խելագար չէ: «Ձեզ մի բան ասեմ, հստակ գիտեցեք` ես պաշտոնի խելագար չեմ, իմ սկզբունքը սա է` լավ է Աստծո կամքով մի որդ, ճիճու լինեի, քան թե մարդկանց կամքով` թագավոր և իշխան»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա` անդրադառնակով հարցին` արդյո՞ք առաջիկա արտահերթ ընտրություններում կընդգրկվի ԲՀԿ ցուցակում:
«Փառք Աստծո, ես Վարդան Ղուկասյան անունը ձեռք եմ բերել` ոչ որպես քաղաքապետ, ոչ էլ պատգամավոր լինելով: Այսինքն` ես ապրած ունեմ, իմ ապրած կյանքն ինձ ցույց է տալիս, որ ես էս մարդն եմ, աթոռով չէ, որ մարդը պետք է անուն ձեռք բերի»,- ասաց նա:
Ղուկասյանը նշեց, թե չի հասկանում` ինչու են անպայման կուսակցականացնում երկիրը: «Օրինակ` ես չէի ուզում ոչ մի կուսակցության մեջ մտնել, ուզում էի` անկախ, ազատ լինեի, մասնակցեի քաղաքապետի ընտրությունների կամ թեկուզ նախագահ դառնայի կամ ինչ-որ բան, և դրա համար ինչի՞ ենք ամբողջ երկիրը քաղաքականացնում»,- կարծիք հայտնեց նա:
Հարցին` հնարավո՞ր է, որ դարձյալ փորձի քաղաքապետ դառնալ, Ղուկասյանն արձագանքեց. «Էս վերջին տարիների դավադրություններն էնքան շատ են: Ամբողջ քաղաքը կյանքիս գնով կառուցեցի, խփվեցինք, մահացանք, քաղաք կառուցեցինք, բայց, ցավոք սրտի, էլի դուք վատաբանեցիք: Ոչ թե հոգնեցի աշխատանքից, այլ ձեր դավերից: «Լավ տղա» բառից ինչի՞ եք փախնում, ի՞նչ լինի տղեն` գալուբո՞յ, որ դուրներդ գա, ստուկա՞չ, ծախո՞ղ տղա: Իսկ գիտե՞ք` լավ տղեն ով էր, Հիսուս Քրիստոսի աջակողմյան տղեն, որ առաջինը գտնվեց դրախտում»:
Հարցին էլ` իշխանափոխությունից հետո հույս ունի՞, որ իր նկատմամբ կատարված մահափորձը կբացահատվի, նա պատասխանեց. «Հիմա եթե ես հանվեմ, դուք կզարմանաք: Երբ որ ինձ խփեցին, լենինականցիները անեկդոտ հանեցին` Կալաշնիկովը կախվեց: Ասում էին` 7 հատ մեր քաղաքապետի մեջ փամփուշտ մտավ, բայց չմահացավ, Կալաշնիկովն ինքն իրան կախեց: Բայց բացահայտումն ինձ համար կարևոր չէ: Մեկ է, ես գիտեմ, որ ահեղ դատաստան կա, բոլորը պատասխան են տալու»:
Իսկ իրեն կտեսնե՞նք ԲՀԿ ցուցակում, թե՞ ոչ, Ղուկասյանն ասաց, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քննարկումները դեռ շարունակվում են: