կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-24 16:16
Սպորտ

Յուրի Վարդանյանի և Գագիկ Ծառուկյանի հերթական ''մրցումը''

Յուրի Վարդանյանի և Գագիկ Ծառուկյանի հերթական ''մրցումը''

Վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում կկայանա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած` լավագույն մարզիկների  մեծարման երեկոն, որի ընթացքում կպարգևատրվեն հանրապետության` 2013 թվականի լավագույն տասը մարզիկները: Այս տարի նրանք ընտրվել են ոչ թե մարզական լրագրողների  ֆեդերացիայի կողմից, այլ նախարարության կազմակերպված ընտրության արդյունքում:

 

Ըստ yerkir.am-ի տեղեկությունների՝  վաղը կայանալիք միջոցառմանը մասնակցելու է քաղաքական և մարզական համախմբված էլիտան: Միջոցառմանը պետք է մասնակցեր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն դեպքերն այլ ընթացք ստացան. նախագահն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է: Այդուհանդերձ, երկրի բարձրագույն իշխանությունը ներկա կգտնվի մեծարման երեկոյին:

 

Տեղեկացնենք նաև,  որ դեկտեմբերի 26-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կկայանա ևս մեկ մեծարման երեկո, որի ընթացքում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կպարգևատրի  ՀՄԼՖ-ի ընտրած լավագույն տասնյակին:

 

ՀՄԼՖ-ի տասնյակը`

1 .  ԴԱՎԻԹ  ՍԱՖԱՐՅԱՆ  (ազատ  ըմբշամարտ)                 220  

2 .  ԱՐԹՈՒՐ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (հ/հ  ըմբշամարտ)                187  

3 .  ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (հ /հ ըմբշամարտ)              155 

4 .  ՌՈՄԻԿ  ԱՄՈՅԱՆ  ( հ / հ ըմբշամարտ)                      119 

5 .  ԱՇՈՏ  ԴԱՆԻԵԼՅԱՆ  (սամբո)                                    109 

6 .  ԱՐԹՈՒՐ  ԴԱՎԹՅԱՆ  (մարմնամարզություն)                  88 

7 .  ԱՐԱՄ  ԱՎԱԳՅԱՆ  (բռնցքամարտ)                              75 

8 .  ՄԱՔՍԻՄ  ՄԱՆՈՒԿՅԱՆ (հ/ հ ըմբշամարտ)                    52 

9 -10 ՄՈՒՍԱ  ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ  (ազատ  ըմբշամարտ)         49  

9 -10 . ԱՐԹՈՒՐ  ՇԱՀԻՆՅԱՆ (հ /հ ըմբշամարտ)                   49 

 

 

Նախարաության տասնյակը`

 





1

Ազատ ոճի ըմբշամարտ

Դեւիդ Սաֆարյան

7

2

Հունահռոմեական ըմբշամարտ

Արթուր Ալեքսանյան

5

3

Հունահռոմեական ըմբշամարտ

Արսեն Ջուլֆալակյան

4

4

Հունահռոմեական ըմբշամարտ

Ռոման Ամոյան

4

5

Սամբո

Աշոտ Դանիելյան

4

6

Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյան

4

7

Ֆուտբոլ

Հենրիխ Մխիթարյան

4

8

Ազատ ոճի ըմբշամարտ

 Մուսա Մուրտազալիև

3

9

Սամբո

 Տիգրան Կիրակոսյան

2

10

Բռնցքամարտ

Արամ Ավագյան

2

 

Ըստ armsport-ի տարածած տեղեկության՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կազմակերպած երեկոյին կմասնակցի նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, տասնյակում ընդգրկված Հենրիխ Մխիթարյանը: