կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 08:52
Իրավական

Յուրի Վարդանյանի որդին կարող էր մահապատժի ենթարկվել

Յուրի Վարդանյանի որդին կարող էր մահապատժի ենթարկվել

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալման վերաբերյալ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նրան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով հայ-իրանական սահմանին ձերբակալել են Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները: Սակայն ճշտելով, որ նա ՀՀ քաղաքացի է, բարձրաստիճան պաշտոնյայի որդի, ավելորդ աղմուկից խուսափելու համար անմիջապես հետ են ուղարկել ՀՀ՝ միաժամանակ հայ սահմանապահներին տեղեկացնելով կատարվածի մասին ու հորդորելով, որ նրանք ձերբակալեն Դավիթ Վարդանյանին:

 

Իսկ իրանցիներն այդպես են վարվել, քանի որ իրենց երկրում թմրանյութ պահելու համար մարդուն ենթարկում են մահապատժի, եւ որպեսզի ՀՀ քաղաքացուն մահապատժի չդատապարտեն, գերադասել են «հանձնել» հայրենի իրավապահներին:

 

Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: