կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-22 14:55
Հասարակություն

Յուրի Վարդանյանի որդուն կալանավորել են

Յուրի Վարդանյանի որդուն կալանավորել են

Ոստիկանությունը հաստատեց, որ Յուրի Վարդանյանի որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, եւ նա կալանավորված է` սահմանային անցակետով թմրանյութ անցկացնելու համար:

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ 2013թ հոկտեմբերի 13-ին ՔՕ-ի 268-րդ հոդվածի 3-րդ մասի (առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը) եւ 215 հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգություն) հատկանիշներով ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրգործ: Հոկտեմբերի 15-ին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Վարդանյանին եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հոկտեմբերի 16-ին քրեական գործը ընդունվել է վարույթ` ՀԿԳ գլխավոր վարչությունում: Նախաքննությունը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ  Յուրի Վարդանյանի ավագ որդուն՝  Դավիթ Վարդանյանին, մոտ մեկ շաբաթ  առաջ ձերբակալել են Իրան-Հայաստան սահմանին` սահմանային անցակետով թմրանյութ անցկացնելիս: