Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն կձգտի չներքաշվել Ղարաբաղյան հակամարտության մեջ. vesti.az-ի հետ զրույցում ասել է ՌԴ գլոբալացման եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:
«Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օգոստոսյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ թուլացել է, իսկ այս կամ այն կողմին աջակցելու վրա ծախսերը կարող են շատ մեծ լինել: ԵՄ առաջատար երկրները եւ ԱՄՆ-ը առանց այդ էլ իրենց տնային` տնտեսական խնդիրներն ունեն»,- նշել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ըստ նրա, Կրեմլը պատրաստ չէ լրջորեն ճնշում գործադրել Երեւանի վրա, եւ դա պարզորոշ հասկացրել են Բաքվին: «Սակայն, եթե Բաքուն պատրաստակամություն հայտնի համագործակցել Ռուսաստանի հետ, տնտեսական զիջումների գնա ռուսաստանյան կորպորացիաների համար, Մոսկվան կարող է չեզոք դիրքորոշում ընտրել տարածաշրջանային այդ վեճում: Թեեւ ներքին տնտեսական հիմնախնդիրների եւ արտաքին կոնյունկտուրայի վատացման պայմաններում Ռուսաստանի հետաքրքրությունը ադրբեջանական բնական հարստության նկատմամբ կարող է սառել»,- ընդգծել է Կոլտաշովը` հավելելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը մոտ ժամանակներս որեւէ զարգացում չի ունենա. Ռուսաստանում ճգնաժամ է, եւ իշխանությունների ամբողջ ուշադրությունը դրան է ուղղված:
Ըստ քաղաքագետի` ՌԴ իշխանությունները կողմնորոշվել են դեպի Հայաստանը, սակայն սեփական խնդիրները թույլ չեն տա Մոսկվային շեղվել կովկասյան վեճերի ուղղությամբ:
Տարածաշրջանային զարգացումների առւմով նա անդրադարձել է նաեւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններին: «Իսրայելը եւ Թուրքիան ԱՄՆ-ի վաղեմի գործընկերներն են: Նրանք երբեք չեն պատերազմել: Նրանց հարաբերությունների ջերմացումը տարածաշրջանում ստեղծված սոցիալ-քաղաքական քաոսից ստացված ավարը կիսելու ձգտումով է պայմանավորված: Ակնհայտ է, որ նրանք համաձայնության են գալիս այն հարցում, թե ով պետք է ավելորդ լինի այդ գործընթացում: Բնականաբար` Իրանը»,- նշել է քաղաքագետը: