|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի փաստով հարուցված քրեական գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հայտնեց, որ առայժմ նման որոշում չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան բախվել էր «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: