Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղի է ունենում քաղբանտարկյալ, «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը։ Ասուլիսին մասնակցում են Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, խորհրդի անդամներ՝ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, փաստաբան Մկրտիչ Դավթյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սարգիս Բաղդասարյանը։
Մեր գործընկերոջը կալանավորել են բացարձակապես քաղաքական հայացքների պատճառով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Թաթուլ Պետրոսյանը։
Փաստաբան Մկրտիչ Դավթյանը ներկայացրեց իրավիճակը և գործը նմանեցրեց 94-ի Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններին։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Օրերս էլ ՔԿ-ն հայտնեց ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»։
Մանրամասն՝ տեսանյութոում