|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետի տեղակալները հինգն են` Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ Լեւոն Յոլյանը:
Yerkir.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց, ի վերջո, պաշտոնական պատասխան տալ, թե շտաբի պետի տեղակալներից ով ինչ գործառույթ է կոնկրետ կատարելու: Սահակյանը թեեւ սկզբում հայտարարեց, որ չի ասի, ընթացքում կերեւա` ով ինչ է անելու, բայց, այդուհանդերձ, «խոստովանեց»:
«Միքայել Մինասյանը քարոզչությամբ, գովազդով է զբաղվելու: Դավիթ Հարությունյանն իրավական հարցերն է կարգավորելու: Արմեն Գեւորգյանը համակարգելու է մարզային եւ գյուղական համայնքները: Յոլյանը զբաղվելու է հասարական կազմակերպություններով: Իսկ Կարեն Կարապետյանը տնտեսագիտական մասն է անելու, այսինքն` զբաղվելու է տնտեսվարող սուբյեկտներով, փոքր եւ միջին ձեռնարկություններով»,- նշեց նա: