|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շաբաթական 6 օր սեքսով զբաղվելու թույլտվություն է ստացել անձնական բժշկից: Սակայն 74-ամյա վարչապետը ստիպված է գոնե շաբաթվա մեկ օրը հանգստանալ:
Բժիշկը Բեռլուսկոնիին խորհուրդ է տվել նաեւ ամեն օր ճաշից հետո 45 րոպե քնել:
Novella 2000 ամսագրին տված հարցազրույցում բժիշկ Ումբերտո Սկապինին ասել է, որ Բեռլուսկոնին շագանակագեղձի քաղցկեղ է ունեցել, բայց կարողացել է հաղթահարել այն: Բժիշկը չի նշել, թե երբ եւ որքան ժամանակ է անհրաժեշտ եղել բուժման համար:
Սիրային սկանդալներով աչքի ընկնող 74-ամյա Բեռլուսկոնին, բժշկի հավաստմամբ, գտնվում է հիանալի առողջական վիճակում: