Վաղը ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ ԱԺ շենքի մոտ անցկացվելու է բողոքի ակցիա: Այն նախաձեռնել է ֆեյսբուքյան «Որոշողը մենք ենք» քաղաքացիական նախաձեռնությունը: Նրանք տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստում հանցավոր վարչախումբը փորձելու է վավերացնել ՀՀ-ն 30 տարով սուվերենությունից զրկելու՝ ինքնիշխանությունը կորցնելու՝ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 2-ին կայացրած հանցավոր որոշումը: Բոլորս ժամը 14:30 գնում ենք ԱԺ-ի դիմաց՝ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՂԸ»: