|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր` ժամը 18.30-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որը հրավիրել է «Օրինաց երկիր» խմբակցությունը:
Նիստում պետք է քննարկվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ըստ այդմ` պետք է լուծում տրվի ԴԱՀԿ-ի կողմից, առանց դատարանի որոշման, քաղաքացիների գույքի և հաշիվների վրա կալանք դնելու խնդրին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ «Հանրապետական» խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել ԱԺ արտահերթ նիստին: