Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է' կենսաթոշակային կուտակային համակարգին վերաբերող արտահերթ նիստին չմասնակցելը ՀՀԿ-ում, իսկապես, «գիշերային» որոշման արդյունք է եղել: Սերժ Սարգսյանն այդ օրերին Հայաստանում չէր' Ղարաբաղում էր: Խորհրդարանական վերնախավն ու մեծամասնությունը որոշում էր կայացրել մասնակցել արտահերթ նիստին. «Ինչու ոչ. կմասնակցենք, կլսենք, թե ինչ են ասում մեր ընդդիմադիր գործընկերները. չնեղացնենք նրանց, ինչ է եղել որ»: Սակայն ինչ-որ մեկը նիստից «հինգ րոպե պակաս» Արցախում զորավարժություններով գլուխը խառը Սերժ Սարգսյանին հասցրել էր բացատրել, որ դա ընդամենը քայլ է, որով «որոշները» փորձում են բյուջեի «տակ» կառավարությանը եւս մեկ անգամ սեւերս անել, գլխներին շան լափ թափել, կրքեր բորբոքել, որին նաեւ պետք է միանա խորհրդարանից դուրս' նույն առիթով հավաքված բողոքավորների արդարացի ցույցը: Ինչն էլ պատճառ է դարձել, որ Սերժ Սարգսյանը շտապ հրահանգի խորհրդարանական ղեկավարությանը' «ստոպ, չեք մասնակցում նիստին, բոյկոտում եք այն»: Ինչը, մեր տեղեկություններով, խոր դժգոհություններ է առաջացրել Հանրապետականում»: