|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն մասնակցելու է ԱԺ վաղվա արտահերթ նիստին:
«Քննարկման են դրվելու օրենքներ, որոնք հանրության մեծ մասին կամ էլ հանրության որոշակի հատվածին հուզում են: Մասնավորապես՝ խոսքը «Շահութահարկի օրենքի նախագծի» մասին է: Այստեղ ԲՀԿ-ն, մեղմ ասած, շատ և բավական դժվարին աշխատանք ունի կատարած: Այն արդյունքը, որին մենք հասել ենք, այն, ինչ մենք կարողանում ենք այսօր մատուցել շահագրգիռ հատվածին, առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ նաև «Բարգավաճ Հայաստան»-ի պայքարի, պահանջատիրության արդյունք է: Հետևաբար, ես գտնում եմ, որ մենք մեր գործը պետք է ավարտին հասցնենք»,- ասաց Ուրիխանյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակը մեզ տեղեկացրեց, որ այսօրվա խորհրդակցության ընթացքում պատգամավորների կողմից խմբակցությունը լքելու մասին որևէ հարց չի քննարկվել: