կարևոր
1666 դիտում, 3 ամիս առաջ - 2024-02-01 21:15
Հասարակություն

Մրցանակաբաշխություն և պարգևատրումներ՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում մեկնարկել է «Հայ ուսանողությունն Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։

Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։

Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։

Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից և ԱՄՆ-ից ։

Միջոցառման ավարտին եղի ունեցավ պարգևատրումների արարողությունը։

 Առաջին մրցանակ ՝ 1000 ԱՄՆ դոլար

Երկրորդ մրցանակ՝ 750 ԱՄՆ դոլար

Երրորդ մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար